Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

2020-ԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՑՆՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԴԵՊՐԵՍԻԱՆ ԿԼԻՆԻ ԵՐԿՐՈՐԴԸ

2020-ԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՑՆՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԴԵՊՐԵՍԻԱՆ ԿԼԻՆԻ ԵՐԿՐՈՐԴԸ
21.10.2011 | 00:00

Հոգեկան առողջության համաշխարհային օրվա առթիվ հոգեվերլուծության հետազոտման և ուսուցման հայկական միությունը, Երևանի քաղաքապետարանի կենտրոնական գրադարանի հետ համատեղ, կազմակերպել է հոգեկան առողջության բարեգործական միամսյակ: Ավետիք Իսահակյանի անվ. գրադարանում կանցկացվեն հոգեբանական խմբակային աշխատանքներ գրադարանի աշխատակիցների հետ, ինչպես նաև անհատական առաջնային անվճար խորհրդատվություններ կտրամադրվեն գրադարանի այցելուներին: Շուտով սեմինար-դասախոսություններ կանցկացվեն ծնող-երեխա հարաբերությունների գործնական հարցերի շուրջ:
Հոգեվերլուծության հետազոտման և ուսուցման հայկական միության նախագահ ԱՐԱ ՉԱԼԻԿՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ շատացել են այցելուները, ինչը պայմանավորված է և՛ հիվանդությունների շատացմամբ, և՛ հոգեբանին դիմելու կուլտուրայի ձևավորմամբ: «Հոգեբանները, սակայն պատրաստ չեն այցելուների այդ հոսքն սպասարկելու, քանի որ մեծ մասն ունի տեսական գիտելիքներ, իսկ գործնականում թերանում է: Հոգեբանի անձը շատ մեծ դեր է խաղում հոգեբանական խնդիրներ ունեցող մարդկանց օգնելու գործընթացում: Տեղին է մեջբերել բժշկության հիմնական օրենքներից մեկը` բժիշկ, բժշկի՛ր ինքդ քեզ»:
Այս դեպքում հոգեբույժները կարող են ասել, որ պետք է դիմել իրենց:
«Եթե անձն ունի ներընտանեկան կոնֆլիկտ, ի՞նչ կարող է անել հոգեբույժը: Նման խնդիրների դեմ պայքարելու դեղորայք գիտությունը դեռևս չի հնարել»,- ասում է Արա Չալիկյանը:
Նշենք, որ ըստ առողջապահության նախարարության տվյալների` Հայաստանում հոգեկան խանգարումներով հաշվառված քաղաքացիների թիվը մոտ 45000 է:
Աշխարհում մոտ 450 միլիոն մարդ ունի հոգեկան այս կամ այն խանգարումը: Առողջապահության համաշխարհային կազմամակերպության հաշվարկներով` 2020-ին հաշմանդամություն առաջացնող հիվանդությունների ցանկում դեպրեսիան կլինի երկրորդը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1299

Մեկնաբանություններ